Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։
Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.
Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10․00-16․00-ը,
Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.
Բջնիում՝ ժամը 9․30-12․00-ը,
Արզականում՝ ժամը 13․00-14․00-ը,
Ալափարսում՝ ժամը 14․30-15․30-ը,
Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00-ը,
Կարենիսում՝ ժամը 17․30-18․30-ը,
Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10․00-16․00-ը,
Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10․00-16․00-ը։