ՏԿԵՆ-ը ներկայացնում է, թե ինչ ծրագրեր են իրականացվել Արմավիր համայնքում Կառավարության՝ 2024 թվականի սուբվենցիոն միջոցներով:
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում.
2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը շուրջ 169,5 մլն դրամ է, որից 30%-ը հատկացնում է
Կառավարությունը, 70%-ը համայնքի մասնաբաժինն է:
Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է նոր շատրվանի պատերի և հատակի կառուցում՝ երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով՝ 91.42 քմ, երեսպատում բազալտե սալիկներով և երեսքարերով 207.34 գծամետր, 42.29 քմ, ջրահեռացման համակարգի կառուցում բետոնե առվակով (26.85 քմ) և խողովակներով (554.5 գծամետր), շատրվանի սարքավորումների տեղադրում և լուսաձայնային համակարգի անցկացում։
Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում.
2023 թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 41, մլն դրամ է, որը ֆինանսավորվելու է 30% կառավարության, 70% համայնքի համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն ավարտված են:
Ծրագրի արդյունքում իրականացվել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բազալտե և բետոնե եզրաքարերի քանդում և տեղադրում՝ 63.2 գծմ, կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով անցկացվել է նոր պոլիէթիլենային խողովակներով ջրագիծ՝ 2900 գծ.մ երկարությամբ, կենտրոնական հրապարակից մինչև Երևանյան փողոց՝ ընդգրկելով որոշ հատվածներ Աբովյան և Սայաթ-Նովայի փողոցներից։