Այս պահի դրությամբ՝ սոցփաթեթի շահառու է հանդիսանում շուրջ 123.300 անձ։
Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, սոցփաթեթի միջոցները կարող են ծախսվել հետևյալ ուղղություններով՝
-
ուսման վճարի փոխանցում.
-
ուսանողական վարկի ամսական վճարի մարում.
-
հանգստի ապահովում ՀՀ տարածքում.
-
գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում.
-
մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում.
-
առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում (օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ):