Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին. ճանապարհին տեսագրված ուղերձում նա իր գործընկերներին հորդորել է օգնել հասնելու «իրական արդար խաղաղության և ընդհանուր հաղթանակի»: «Այս աշունը կորոշի պատերազմի ապագան»,- նշել է Զելենսկին:
Նա հայտարարել է, որ Կիևն անում է ամեն ինչ՝ զենք ձեռք բերելու և դիվանագիտական ճանապարհով համախմբելու գործընկերների աջակցությունը և ստիպելու Ռուսաստանին գնալ խաղաղության: Լրատվամիջոցները գրում են, որ Զելենսկին այցի ընթացքում կհանդիպի նաև ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Ուկրաինայի էներգետիկ կարիքները: Բացի այդ, նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կներկայացնի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմում իր «հաղթանակի ծրագիրը»։ Ակնկալվում է, որ նույն նախագիծը Զելենսկին կքննարկի նաև փոխնախագահ Քամալա Հարիսի, ինչպես նաև աշխարհի այլ առաջնորդների հետ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: