Օգոստոս ամսվա կտրվածքով Երևան քաղաքում տեղադրված օդի մոնիթորինգի 85 կայաններից ստացված տվյալների համաձայն, օդում p.m 2,5 (կամ մանրահատիկ փոշու) պարունակությունը կազմել է 12.3 միկրոգրամ/մ.խ, ինչը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 35 միկրոգրամ/մ.խ.: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղադրված սարքերի թիվը ավելացել է՝ կազմելով 117 սարք: