ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ հանքում գազի պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով 21։00-ին։ Կան զոհեր և վիրավորներ։