Փլուզման վտանգի տակ գտնվող Ամբերդ ամրոցում սկսվել են վերականգնման աշխատանքները: Նախագծային աշխատանքներ իրականացնելիս օգտագործվել են ամրոցի արխիվային նյութերը: 7-րդ դարի այդ կառույցի փրկության համար Հայաստանի Կառավարությունը կտրամադրի ավելի քան 450 մլն դրամ:
Շինարարության պատասխանատուներն ասում են, որ ամրոցը վերականգնելիս խնդիր չի դրվել ստանալ այն տեսքը, ինչպիսին Ամբերդը եղել է 7-րդ դարում:
Վերականգնումից հետո արտաքինից ամրոցի տեսքը չի փոխվելու, փոխարենը կավելացվեն քայլուղիներ, նաև զբոսաշրջիկների համար տարբեր ենթակառուցվածքներ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։