Հունգարիայում հեղեղումները հասել են կրիտիկական կետի: Դանուբ գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, ինչի հետևանքով երկրում արդեն մի քանի օր է աղետալի իրավիճակ է: Ջուրը հասել է մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոն: Խորհրդարանի շենքի մի հատված մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է նաև գյուղատնտեսական ոլորտը, ֆերմերները բողոքում են, որ բերքի մեծ մասը վնասվել է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։