Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ոչ միայն խախտում է երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, այլև Հայաստանի հետ հարաբերություններում լարվածությունը պահելու նպատակ ունի: Անլուրջ այս պատրվակը, ինչպես այն անվանում է հետապնդումների պատճառով Ադրբեջանը լքած իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, հորինվել է, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին հիմնական խնդրահարույց թեմաները սպառվել են: Իսկ իրականում, ըստ մասնագետների, Ադրբեջանի պահանջների հետևում Մոսկվան է: Չկարգավորված հակամարտությունն է, որ մեր բարեկամ Ռուսաստանին տարածաշրջանում մնալու հնարավորություն է տալիս:
Իսկ ինչու Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում նույնը, փոխել իր ահմանադրությունը, որի հիմնային փաստաթղթերից մեկում ներկայիս Հայաստանի զգալի հատվածը, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզի տարածքները, ներկայացվել են որպես Ադրբեջանի մաս: Պատճառը մեկն է. Հայաստանի Կառավարությունը չի ցանկանում խաղաղության գործընթացը փակուղի տանել:
Մանրամասները՝ տեսանյութում։