Երևանի կենդանաբանական այգում խոստանում են՝ Բունկա փիղը զուգընկերուհի կունենա: Նրա միայնությունը դարձել է միջազգային հարց: Բրիտանացի լրագրողը 2022-ին ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Բունկայի համար պահանջելով ազատություն, քանի որ նրա միայնությունը փղերի սոցիալական պահանջմունքներին չի համապատասխանում, փղերն ապրում են խմբով:
Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հավատացնում է, որ Բունկայի պահման պայմաններն ու խնամքը համապատասխանում են միջազգային բոլոր նորմերին:
Ընդհանրապես 2023 թվականին հաստատվել է Կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիրն ու հատակագիծը, որը թույլ կտա այնտեղ ապրող կենդանիներին ավելի մոտ լինել իրենց համար ավելի բնական միջավայրին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան