Սեպտեմբերի 21-ին` ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Գազալցակայանի շինության տեխնիկական սենյակում (մոտ 12 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կոտրվել է սենյակի պատուհանի ապակին և վնասվել տանիքի թիթեղը (մոտ 1 քմ)։ Երեք տուժած հոսպիտալացվել է տարբեր բժշկական կենտրոններ։