Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
«Մենք սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Ակնկալում ենք մեր երկրների միջև համագործակցության ամրապնդում և հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է Մոլդովայի ԱԳՆ-ի ուղերձում։