Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգով՝ «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ»: Կառավարության գնահատման կարգով՝ անապահով կճանաչվի այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտը ցածր է անապահովության սահմանային շեմից: Գնահատման հիմք է համարվում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը, որը 36 հազար 29 դրամ է:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։