Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրման կառույցներին մասնակցությունը և սերտ գործարար կապերը»,- ասված է Բելառուսի նախագահի ուղերձում:
Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում դիմակայելու և հաջողությամբ զարգանալու համար պետք է միավորվել և համագործակցել:
«Մինսկը հետագայում ևս կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ասված է ուղերձում: