Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Կուրսկի շուրջ զարգացումները, նշել՝ այդ գործողությունը մեկ ծրագրի մաս է: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հաջողվել է հետ քաշել ռուսական ուժերը: Նա հավելել է, որ Կիևը հաղթանակի ծրագիր է մշակում, որը կարող է նպաստել Մոսկվայի հետ շփումներին:
Զելենսկին նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական ուժերին հեռահար զենք է անհրաժեշտ, նա ընդգծել է արևմտյան ռազմական մատակարարումների կարևորությունը:
«Մեզ արագ որոշումներ են պետք հիմա, ոչ թե հետո: Քանի որ իրավիճակը կարող է բարդանալ»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը:
Նա նաև հերքել է WSJ-ի հրապարակումն այն մասին, որ պատերազմի մեկնարկից ի վեր 80 000 ուկրաինացի զինվորական է զոհվել, 400 000-ը՝ վիրավորվել: «Այս թվերը զգալիորեն ուռճացված են»,- նշել է Զելենսկին: