Ֆրանսիայի կառավարության նոր կազմը շաբաթներ տևած լարված խորհրդակցություններից հետո վերջապես հաստատվել է և հրապարակվել։ Կազմը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ ԱԳ նոր նախարար է նշանակվել Եվրոպայի հարցերով նախկին նախարար-պատվիրակ Ժան-Նոյել Բարրոն։ Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի Ստեֆան Սեժուրնեին։
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սեբաստիան Լըկորնյուն։
Ապօրինի միգրացիայի հարցերով երկխոսությունների ընդլայնման պայմաններում Ֆրանսիայի համար ոչ պակաս կարևոր ՆԳՆ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Բրունո Ռետայոն։
33-ամյա Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նոր նախարարը։