Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:
Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Բարձր ենք գնահատում նաև Մալթայի դերակատարությունը և հաստատուն հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում համընդհանուր անվտանգային միջավայրի բարելավման և արդարության մթնոլորտի ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: