Հայաստանին Անկախության տոնի առիթով շնորհավորել են երկրների ղեկավարներ ու դիվանագետներ:
Պետքարտուղար Բլինքենը ուղերձում ընդգծել է՝ ԱՄՆ-ն անդրդվելի է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում: Ղազախստանի նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը: