ՀՀ-ում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը:
«Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և դիմակայունությունը շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։ Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: