Եվրահանձնաժողովի ղեկավարը մեկնել է Կիև։ Սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի արդեն ութերորդ այցն է Ուկրաինա։
Նա X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնել, որ շուտով սկսվում է ջեռուցման շրջանը, իսկ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։
«Կաջակցենք Ուկրաինային և այդ երկրի խիզախ ջանքերին։ Այստեղ եմ՝ քննարկելու Եվրոպայի աջակցությունը՝ ձմեռային պատրաստվածությունից մինչև պաշտպանություն»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Ավելի վաղ պաշտոնյան տեղեկացրել էր, որ ԵՄ-ն Կիևին 160 մլն եվրոյի օգնություն է տրամադրում: 100 միլիոնը կհատկացվի ռուսական սառեցված ակտիվներից ստացած եկամուտներից՝ աջակցելու Ուկրաինայի էներգետիկ ոլորտին: