ՑԱՀԱԼ-ը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյան:
Նշվում է, որ հարվածը հասցվել է բնակելի շենքին, որտեղ ընթանում էր լիբանանյան շարժման ներկայացուցիչների և պաղեստինցի պաշտոնյաների հանդիպումը: «Հըզբոլլահի» ղեկավարության անդամը, լրատվամիջոցների տեղեկություններով, սպանվել է։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է նաև հինգ երեխա:
Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ զոհվել է 3 մարդ, 17-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ Իսրայելի բանակը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակի տվյալով՝ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ։