Այսօր հրապարակվել է Սահամանդրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը: Նա մեղավոր է ճանաչվել 2 դրվագով, սակայն դատարանը նրան ազատել է պատժից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարարի պաշտոնում լիազորությունները չարաշահելու համար։ Օրենքով՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո Թովմասյանը կդադարի պաշտոնավարել: Թովմասյանի պաշտպանն ասել է, որ դատավճիռը կբողոքարկվի:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։