Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը պատժամիջոցներից զերծ ոլորտներում համապատասխանում է Բուդապեշտի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
«Հունգարիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը այն ոլորտներում, որոնք չեն ազդում միջազգային պատժամիջոցների վրա, համապատասխանում է ազգային տնտեսական, ռազմավարական և անվտանգության շահերին»,- ասել է Սիյարտոն:
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է՝ այն ժամանակ, երբ եվրոպական շատ երկրներ շարունակում են գաղտնի բիզնես վարել Ռուսաստանի հետ, Բուդապեշտը դա անում է բացահայտ: