ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է բրիտանական հետախուզության ղեկավարի և ամերիկյան ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչի այցը Բաքու:
«Անշուշտ, ագրեսիվ ռազմական բլոկի ներկայացուցիչների նման «վոյաժները» չեն նպաստում տարածաշրջանի կայունության և անվտանգության բարձրացմանը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ արևմտականների ջանքերն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի հարևան երկրների ապակայունացմանը, այլ ոչ թե նրանց հետ համագործակցության հաստատմանը»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ադրբեջանցի և ԱՊՀ այլ գործընկերների հետ շփումներում կշարունակեն պարզաբանել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը: Զախարովայի խոսքով՝ դա կարող է հանգեցնել «ինքնիշխանության մի մասի կորստի և ներքաղաքական անկայունության»: