Եվրամիության խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այժմ որոշումը կուղարկվի Եվրախորհրդարանին՝ հաստատման համար:
«Այսօր Խորհուրդը, Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ընդհանուր համաձայնությամբ, հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար»,- ասված է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության տեղեկագրում:
Ֆոն դեր Լայենը նշել է, որ իր թիմի նոր կազմում պետք է ընդգրկվի 11 կին, ինչը համապատասխանում է 40 տոկոս քվոտային: Եվրահանձնաժողովի նոր կազմը կսկսի աշխատել նոյեմբերի 1-ից, եթե բոլոր թեկնածուներին հաստատի Եվրախորհրդարանը: