ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հնչած պնդումները որևէ հիմք չունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները»,- ասել է Հաջիզադեն:
Նա ԱՄՆ կառավարության մարմիններին մեղադրել է իբր թե «աշխարհագրական անվանումների միջազգային ստանդարտացման սկզբունքների և ընթացակարգերի խախտման համար»:
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Լսումների ընթացքում փաստեր են ներկայացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: