Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին։ ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ ոչնչացվել է «Հըզբոլլահի» ավելի քան 100 հրթիռային կայան: Ըստ իսրայելական կողմի՝ դրանք կարող էին միաժամանակ շուրջ 1000 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, թիրախում են հայտնվել շարժմանը պատկանող ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ռազմական պահեստները:
ՑԱՀԱԼ-ը խոստացել է շարունակել հարվածները և ոչնչացնել Հըզբոլլահը: Զինված ուժերի համոզմամբ՝ իսրայելական ուժերը ցանկանում են վերջ տալ Լիբանանի տարածքից բխող սպառնալիքներին և իրենց տներ վերադարձնել Իսրայելի հյուսիսային բնակավայրերը լքած քաղաքացիներին:
Լիբանանի հարավից էլ հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: