ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի ընթացքում սեպտեմբերի 24-ին և 25-ին նախատեսված է ընկերական 2 հանդիպում Մոլդովայի ընտրանու հետ։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով – «Ակտոբե» Ղազախստան
Սուրեն Ղազարյան – «Երևան»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» Ռուսաստան
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» Ռուսաստան
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» Ռուսաստան
Գևորգ Մնացականյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» Ռուսաստան
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Կարեն Խատուեվ – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Արամ Սարգսյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Աշոտ Եսայան – «Երևան»