Սեպտեմբերի 19-ին` ժամը 23։41-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։ Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կտրել արգելապատնեշը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։