Ռուսաստանում անօրինական միգրանտների իրավունքները զգալիորեն կսահմանափակվեն, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը: Ալեքսանդր Գորովոյի խոսքով՝ այժմ իշխանությունները Ռուսաստանում ապօրինի բնակվող օտարերկրացիների ռեգիստր են ստեղծում։ Դրանում ընդգրկվելուց հետո միգրանտները չեն կարողանա գույք գրանցել, տրանսպորտ վարել, օգտվել բանկային ծառայություններից, ամուսնություն կնքել կամ ամուսնալուծվել, գրանցել երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում։ Նա տեղեկացրել է, որ այժմ Ռուսաստանում մոտ 739 հազար անօրինական միգրանտ կա: Ըստ Գորովոյի՝ նրանք հիմնականում Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են։ Պաշտոնյան նշել է, որ վերջին շրջանում անօրինական միգրանտների թիվը պակասել է, ինչը, նրա խոսքով, «տարբեր կառույցների հետ Ներքին գործերի նախարարության աշխատանքի արդյունքն է»։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։