Հունգարիայում սկսվել է ջրհեղեղի կրիտիկական փուլը: Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Դանուբում ջրի մակարդակի գագաթնակետը սպասվում է հինգշաբթի, Բուդապեշտում գետի առավելագույն բարձրությունը՝ շաբաթ:
Օրբանը նշել է, որ աղետը կտևի յոթից ութ օր, սպասվում է, որ հաջորդ հինգշաբթի ջուրը կհասնի ամենաբարձր մակարդակին, այնուհետև կիջնի և կլքի Հունգարիայի Հարավային սահմանը:
Վարչապետն ասել է, որ ջրհեղեղից պաշտպանվելու գործողություններում ներգրավված է ընդհանուր առմամբ 4392 մարդ՝ ջրային տնտեսությունից, բանակից, արտակարգ իրավիճակների ծառայություններից, ոստիկանությունից, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների 117 բանտարկյալ։