Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ երկիրը նոր ուժեր է տեղափոխում Լիբանանի հետ հյուսիսային սահման, որտեղ սկսվում է «պատերազմի նոր փուլը»: «Դա մեզնից պահանջում է քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում:
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը խոստացել է, որ երկրի հյուսիսի տարհանված բնակիչներին կվերադարձնի իրենց տները։ Իր տեսաուղերձում նա չի ներկայացրել մարդկանց տուն վերադարձնելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև չի հիշատակել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման անդամների մոտ վերջերս տեղի ունեցած կապի սարքերի պայթյունները: