ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Իքսի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով՝ «Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Ադամ Շիֆն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան կրած ահռելի կորուստների համար: «Ես երկկուսակցական օրինագիծ եմ ներկայացրել, որը նախատեսում է ադրբեջանական ակտիվների բռնագանձում և տեղահանված հայերին փոխանցում»,- գրել է կոնգրեսականը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: