Լիբանանը ենթարկվել է իսրայելական կողմից աննախադեպ և ամենամեծ հարձակմանը, սա ոչ այլ ինչ է, քան պատերազմական վիճակ Իսրայելի հետ։ Այդ մասին հայտարարել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, փոխանցում է Reuters-ը։
«Հակառակորդը հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5000 մարդու։ Այս հանցավոր արարքը խոշոր ահաբեկչական գործողություն է և հավասարազոր է պատերազմ հայտարարելուն»-ասել է Նասրալլան:
Նրա խոսքով՝ «խմբավորման մարտիկները գտնվում են բարձր պատրաստության վիճակում և լիովին զինված են»։ Կազմակերպության ղեկավարը խոստացել է, որ «Իսրայելն արդարացիորեն կպատժվի սեպտեմբերի 17-ին ու 18-ին տեղի ունեցած ահաբեկչությունների համար»։