Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ՀԸԳՀ ամբողջական կիրարկման կարևորությանը, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: