ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում
-
1,699 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական (ՀԱՀՍԱ) աջակցություն։ Բռնությունից տուժած 132 անձ մասնակցել է տեղեկատվական հանդիպումների։
-
1,329 անձ, այդ թվում՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք և սահմանամերձ համայնքներում բնակվողներ, մասնակցել են ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված խմբային հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական բնակչության տարբեր շերտերի վրա զինված հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքներին։
-
136 անդամ անհայտ կորածների ընտանիքներից հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։
-
14 խմբային ՀԱՀՍԱ հանդիպում է կազմակերպվել տարբեր մարզերում՝ ներառյալ անհայտ կորածների 52 ընտանիքների 80 անդամների համար։