«Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցության նոր սկիզբ է դրվել հիմնադրամի գլխավոր տնօրենի Երևան այցով. հրավերը Աննա Հակոբյանինն է: Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։
Վարչապետի տիկինը հյուրերին ուղեկցել է Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցահանդեսը: