Կառավարությունը հավանություն է տրվել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին:
Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստել ընտրական համակարգի կատարելագործմանը։ Կկանոնակարգվեն նաև Պետական պահպանության ծառայության պետի և տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները. օրենսդրորեն կամրագրվի ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը: