Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում մշակվել է էլեկտրոնային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույց: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Փաստաթղթում բարձրացված հիմնահարցերին անդրադառնալու նպատակով սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվել է քննարկում՝ ծրագրի փորձագետների, ՄՊՀ-ի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում թվային շուկաներին առնչվող հարցերը, առկա են իրականացված վարույթներ, ոլորտային ուսումնասիրություններ: Ավանդական շուկաների համեմատությամբ թվային շուկաներն ընդգծված առանձնահատկություններ ունեն, որոնց համապատասխան կարգավորումների նախատեսումը օրակարգային է մրցակցային մարմինների համար ամբողջ աշխարհում: Ի դեպ, այդ ուղղությամբ մասնագիտական տեսակետներն ու մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ հաճախ միանշանակ չեն:
Միջոցառման երեք օրերի ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել թվային շուկաներում մրցակցային իրավախախտումների վերաբերյալ, ներկայացվել են ԱՄՆ, ԵՄ և ՀՀ փորձի ուշագրավ օրինակներ: