ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ համատեղ կազմակերպվել է հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են 2023 թվականի Բաց բյուջեի հետազոտության Հայաստանի արդյունքները և դրանցից բխող՝ Միջազգային բյուջետային գործընկերության կողմից մշակված առաջարկությունները։ Այդ մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«ՀՀ ֆինանսների նախարարությունը կարևորում է ոլորտում թափանցիկության և կառուցողականության երաշխավորումը, ուստի նախատեսում է ապահովել նման միջոցառումների շարունակական բնույթը»,- նշված է գրառման մեջ: