Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ամբողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։