Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթևեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։
Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ գծանշում, ճանապարհային նշաններ և այլն։