Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 122 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, ֆիզիկական ներգործության` 12, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, փաստաթղթեր կեղծելու՝ 3, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտագման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնասպանության հասցնելու, շրջանառությունն առգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության, հանցանք կատարած անձին աջակցելու, պատմության կամ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։