Սեպտեմբերի 19-ին` ժամը 02:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնասել տան մոտակայքում կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տան ծածկի վրայից: Փրկարարները ուղղել են Toyota մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: