ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է IRNA-ն: Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր կառավարությունը լրջորեն հետամուտ կլինի ռուս-իրանական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններին: Նա շեշտել է, որ ռուս-իրանական համագործակցությունը նպաստել է պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելուն՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
Շոյգուն Իրանի նախագահին է ներկայացրել «Զեկույց` ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»։ Նա նաև Պուտինի ուղերձն է փոխանցել առ այն, որ տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցության ուղղությամբ ՌԴ քաղաքականությունը չի փոխվել: