Լիբանանում և Սիրիայում փեյջերների պայթեցման պատվիրատուներն ու իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, պետք է սկսվի անկախ հետաքննություն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարությունում:
«Պետք է իրականացվի այդ զանգվածային պայթյունների հանգամանքների անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված Է փաստաթղթում:
Լիբանանի տարբեր շրջաններում տեղի ունեցած փեյջերների պայթյունների հետևանքով վիրավորվել է 3 հազարից ավելի մարդ, զոհերի թիվը հասել է 12-ի: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է տասնյակ սարքերի միաժամանակյա պայթեցման պատճառը։ «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին: