Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հրամանատարությունը «Հըզբոլլահ» շարժման հետ աճող հակամարտության պայմաններում երկրի հյուսիս է տեղափոխել 98-րդ դիվիզիան՝ ավելի մոտ Լիբանանին, հաղորդում է The Times of Israel-ը:
Հրատարակությունը նշում է, որ նախկինում 98-րդ դիվիզիան գտնվում էր Հարավային ռազմական օկրուգի իրավասության ներքո և գործողություններ էր իրականացնում Գազայի հատվածում։ Օգոստոսի վերջին այն դուրս է բերվել Խան Յունիսից։
Պարբերականի տվյալներով՝ 98-րդ դիվիզիան ներառում է օդադեսանտային և հատուկ նշանակության բրիգադները, նրա կազմում մոտ 10-20 հազար զինվորական կա։
Իր հերթին Ynet պորտալը պարզաբանում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիայի հետ, 98-րդն էլ կմասնակցի Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությանը Լիբանանում:
«Իսրայելի զինվորականները հրամանի են սպասում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով անվտանգության ներկա իրավիճակին վերջ տալու համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար գեներալ-մայոր Օրի Գորդինը: Այդ մասին գրում է Times of Israel-ը։