Խաղաղության պայմանագրի ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանությունները Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է խաղաղության պայմանագիրը լուծի նաև գերիների և պատանդների վերադարձի հարցը:
«Արդյոք խաղաղության պայմանագրի մեջ դրա (գերիների և պատանդների վերադարձի – խմբ.) հիշատակո՞ւմն է, որ պետք է լուծի հարցը: Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի այդ հարցը՝ անկախ նրանից, թե դա բառացի գրվա՞ծ է, թե՞ չէ, որովհետև խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ»,- ասաց Փաշինյանը: