ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև խորհրդակցությունների շրջանակներում։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր, ընդգծել այդ տարածաշրջանում համագործակցության կարևորությունը: