ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գագաթնաժողովին մասնակցելու՝ Հայաստանի որոշմանը:
«Ես ՌԴ նախագահից հրավել եմ ստացել՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Կազանում, և ընդունել եմ հրավերը: Այս պահին ավելին ասել չեմ կարող:
Իհարկե, առաջին անգամն է, եթե ճիշտ եմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը մասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
Ակնհայտորեն կլինեն տպավորություններ, և այդ տպավորությունները, վերադառնալով, կկիսեմ մեր գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը: